Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսի վանք Արատեսի վանքը հայկական վանք է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է … [Read more…]

Եռօրյա ճամբար Արատեսում․ ամփոփում

Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 13-ը մենք ընկեր Անիի, ընկեր Սոնայի և ընկեր Աչերի հետ գնացել էինք եռօրյա ճամբարի։ 1-ին օր Առավոտյան մենք միասին երթուղային նստեցինք և սկսեցինք մեր երկար ճանապարհը։ Ճանապարհին ունեցանք մի քանի կանգառ ՝ Արփայի հովիտ, Զորաց եկեղեցի, Եղեգիս գյուղ։ Զորաց եկեղեցին շատ գեղեցիկ էր։ Ներսում երգեցինք, իսկ հետո դուրս եկանք և շարունակեցինք … [Read more…]

Մենուայի ջրանցք

Մենուայի ջրանցքը նաև անվանում են Շամիրամի ջրանցք։ Այն կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ –  VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։ Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է … [Read more…]

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում … [Read more…]

Սուրբ Հարության տոնը մեր տանը

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի. Ահա, թե ինչպես ենք շնորհավորում իրար Զատկին։ Մենք սովորոբար կամ ինքներս ենք աճեցնում զատկական կանաչը կամ գնում ենք։ Ձվերը ներկում ենք տորոնի արմատներով և սոխի կճեպով։ Երբեմն թղթից ինչ-որ զատկական ձեռքի աշխատանքներ ենք անում կամ նկարներ ենք նկարում Զատկի թեմայով։ Ի՞նչ զատիկ առանց կանաչու և ավանդական չիր … [Read more…]

Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային ամենագունավոր և գեղեցիկ տոներից է: Այն համարվում է եկեղեցական և ժողովրդական տոն: Ծաղկազարդը տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ` Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով: Այսօր Լիլին ևս ծառի ճյուղերից զարդարեց իր զատկածառը, որի վրա բացի ժապավեններից և ադի- … [Read more…]

«Ուսումնական գարուն» նախագիձ

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում ես համացանցից տեղեկություն հավաքեցի Թումանյան այգու մասին։ Թումանյան այգին բացվել է 1970 թվականին, Հովհաննես Թումանյանի ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973թ․-ին այգում տեղադրվել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ Այգում ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ … [Read more…]

Տորք Անգեղի հուշարձան

Տորք Անգեղի հուշարձանը գտնվում է Երևանում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, տեղադրվել է 1982-ին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը կառուցված է կոփածո պղնձից, բարձրությունը 4,8 մետր է։ Առասպելական դյուցազն Տորք Անգեղի արձանը տեղադրվել է  Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա։ Քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է, իսկ դրվագողը Ներսես Չարխչյանը։ Առասպել Տորք Անգեղի մասի

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա … [Read more…]

Տեարնընդառաջ

Տեարնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) բացատրվում է որպես տիրոջն ընդառաջ գալ։  Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը … [Read more…]