Գյումրի. ճամփորդական նախագիծ

1. Երևան-Գյումրի ճանաարհի քարտեզ Google maps-ով`

2. Եղանակը Գյումրիում 10 օր

3. Եռօրյա ճամփորդության համար անհրաշեշտ է՝ ջուր, սնունդ, փոխնորդ հագուստ։ Այս դեպքում քնապարկն անհրաժեշտ չէ, բայց սովորաբար եռօրյա արշավի համար պետք է նաև քնապարկ։

4. Ասեղնագործություն

5. Համբարձման տոն

Համբարձումը քրիստոնեական տոն է, որը սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն, տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։
Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա հարություն առնում։ Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաևՃակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։

Գյումրի

Գյումրի, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Բնակչության թվաքանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Բնակավայրի անունն ի սկզբանե եղել է Կումայրի, հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ Գյումրի։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում՝ 1840-1924 թվականներին, այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924-1990 թվականներին, քաղաքը վերանվանվել է Լենինական։ 1990-1992 թվականներին կրկին ստացել է հին անունը՝ Կումայրի, այնուհետև վերանվանվել Գյումրի։

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Գորկու այգի

Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս և խորհրդային գրող էր, սոցիալիստական ռեալիզմի գրական մեթոդի հիմնադիրը և քաղաքական ակտիվիստ։ Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է ծառուղիներով և մանկական զվարճանքի հարմարություններով։ Բացի զվարճանքի վայրերից, զբոսայգով զբոսնելիս կարող եք գտնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Հունական ոճի սպիտակ կամարների հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու համար, այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մայր Հայաստան հուշարձան և Սև բերդ: Արձանը ստեղծել են քանդակագործներ Արա Սարգսյանը, Ջերեմի Վարդանյանը, իսկ ճարտարապետը Ռաֆիկ Եղոյանն է։ Այն տեղադրվել է քաղաքի հարավ-արևմտյան մասում 1975թ.-ին:

Սև բերդ

Սև բերդը հուշարձան է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ձիթողցյաններ թանգարան

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։ Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածում։

Յոթ Վերք

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերքը եկեղեցի է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սուրբ Ամենափրկիչ

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

Վարդանանց հրապարակ

Վարդանանց Հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակ է։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև հրապարակ է (280 x 140 մետր)։

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման[1]։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։

Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Վարպետաց փողոց

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը:

Հիմա նրանց տուն թանգարաները գտնվում են հենց այդ փողովի վրա: Այս փողոցն մինչ իր այդ անվանումն ձեռք բերելը, անվանվել է Ռուսթավելու փողոց անվանմամբ: Բացի այդ այս փողոցի վրա է գտնվում նաև Խեցեգործական դպրոցը և Գորկու բնակելի տունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *