Լեզվական աշխատանք՝ 03.04

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:

Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը։

Արեգակը շիկացրեց տների պատերը։

Արեգակը շիկացրեց պատերը։

Արեգակը շիկացրեց։

Շիկացրեց։


Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Այդ արձանը տեղափոխեցին գետափ:

Այդ արձանը տեղափոխեցին:

Արձանը տեղափոխեցին:

Տեցափոխեցին։


Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը չսահմանափակվեց:

Հանճարը չսահմանափակվեց:

Չսահմանափակվեց։


Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:

Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:

Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:

Սերունդները հիշեցին մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին:

Սերունդները հիշեցին:

Հիշեցին։


Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու առաջ:

Աշխարհը փռվեց:

Փռվեց։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

Դու շատ հեռվից եկար: – Եկար։
Մենք արդեն հուսահատ սպասում էինք: – Սպասում էինք։
   Դուք պայմանը մոռացե՞լ էիք: – Մոռացե՞լ էիք։
Ի՜նչ լավ ժամանակ հասար: – Հասար։
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: – Խշշա՛։
Նա քեզ կանչում է: – Կանչում է։
Դու ինչո՞ւ չես լսում: – Չես լսում։

  • Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, քանի որ առանց ստորոգյալի նախադասությունը իմաստ չի արտահայտի։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Շները հաչում են:
Մարդ անցավ:
Մեքենան սլանում էր:
Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ առաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

Փղի համար կնճիթր շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» է չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:

Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *