Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի

Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի․․․ սպասե՛ք, իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ և հարուստ լինել։

Իմ պատկերացմամբ հարստությունը կարող է շատ տարբեր լինել։

Իհարկե, երբ ասում են «հարուստ» բառը, մեզնից շատերը պատկերացնում են գումարը, բայց եկե՛ք փնտրենք ուրիշ հարստություններ։

Օրինակ՝ ընկերությունը։ Այո՛, ընկերությունը մեր ամենակարևոր հարստություններից մեկն է։ Ընկերությունը այնքա՜ն հեշտ է գտնել, բայց նույնքան հեշտ է կորցնելը։ Այնպես որ պետք է ընկերությունը գանձի պես պահել։ Պետք է ընկերների հետ միշտ քաղաքավարի և բարի լինել, օգնել միմյանց։ Հարստություն է նաև սերը։ Ինչպես ընկերությունը, սերն էլ է շատ կարևոր։ Բայց եկեք վերադառնանք մեր թեմային։

Եվ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե շատ հարուստ և ուժեղ լինեի։ Այս պահին մենք հարստությանը կնայենք որպես գումար։

Նախ և առաջ, ես չէի ուզի, որ բոլորը ինձնից վախենային։ Ես իմ հարստությամբ կկիսվեի աղքատների հետ, իսկ ուժս և հզորությունս կօգտագործեի երկրին օգնելու համար։

Ի վերջո, ամեն ինչն էլ կարելի է լավ ձևով օգտագործել, այնպես որ փորձե՛ք ավելի բարի լինել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *