Ճամբարային ամփոփում․ երկրորդ շաբաթ

1-ին օր

Շաբաթվա առաջին օրը շատ հետաքրքիր էր։ Մենք գնացել էինք Հյուսիսային դպրոց, որպեսզի կավից դաղդղաններ պատրաստենք։ Գնալուց առաջ մենք տեղեկություն հավաքեցինք դաղդղանների մասին, որ հասկանանք, թե ինչ է դա։

Երբ դաղդղանները պատրաստեցինք, մեզ մոտ եկավ մի գյումրեցի։ Նա պատմում էր Գյումրիի հայտնի արվեստների և արհեստների մասին, արվեստագետների մասին։

Գյումրին անվանում են արհեստների քաղաք։ Արհեստավորները մեծ հարգանք են վայելում Գյումրիում, որտեղ կա ավելի քան 100 արհեստ՝ ոսկերչություն, դարբնություն, դերձակություն, ասեղնագործություն, կոշկագործություն, գորգագործություն, աղբյուրագործություն, պղնձագործություն, թիթեղագործություն, քարտաշություն, ժամագործություն, անվագործություն և այլն:
Գյումրեցի հայտնի արվեստագետներից են Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, (Ֆրունզիկ) Մհեր Մկրտչյանը և շատ ուրիշներ։

2-րդ օր

Երկրորդ օրվա սկզբում մենք ընդմիջում արեցինք։ Հետո մենք գնացինք, որ 3-րդ դասարանցիներին «Էջմիածին» պարը սովորեցնենք։ Դրանից յետո մենք խաղեր խաղացինք և գնացինք 4-րդ դասարանցիների համերգը նայելու։

3-րդ օր

Ինդմիջում արեցինք։ Հետո գնացինք քոլեջ։ Այնտեղ երգեցինք և պարեցինք ուսանողների հետ և բարձրացանք այնտեղի վերնատուն։ Շատ հետաքրքիր էր, մի քանի ուսանող մեզ սովորեցնում էին քարտեզագրության ծրագրերից օգտվել։ Դրանք էին՝ Google.maps, maps.me և wikil.oc: Վերջում գնացինք գինու լաբորատորիա։ Այնտեղ մեզ սարքերը ցույց տվեցին, իսկ արդեն պատրաստ գինիներին նայելուց մեր ջոկատից մի տղա՝ Մարկը, գինու մի շիշ պատահմամբ գցեց։

Երբ վերադարձանք դասարան, ընդմիջեցինք և հոլ պտտեցինք։

4-րդ օր

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

5-րդ օր

Սկզբում մենք սովորեցինք «Երևանը մենք ենք» երգը, որի կրկներգը ես գիտեի։ Հետո բարձրացանք վերնատուն, մեդիաուրբաթի համար պարապելու։ Նաև այդ օրը մեև ընկերուհին՝ Արփին համերգ էր կազմակերպել։ Մենք, իհարկե, գնացինք այն դիտելու։

Ընկեր Սոնայի հետ պիցցա պատրաստեցինք, բայց ես ինձ վատ էի զգում։ Գնացի բուժկետ և պարզվեց, որ ջերմություն ունեմ։ Մինչ բոլորը գնում էին դասարաններով, որ մասնակցեն մեդիաուրբաթին, ես նստած իմ պապիկին էի սպասում։

Հետաքրիր էր, բայց այդքան էլ լավ չվերջացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *