Ճամբարային ամփոփում․ Առաջին շաբաթ

1-ին օր

Արձակուրդի ընթացքում մենք բաժանվեցինք ջոկատների։ Ես ընտրեցի 2-րդ-ը՝ հայրենագետ-երաժիշտների ջոկատը։

Սկզբում մենք հավաքվեցինք մեր դասասենյակում և քննարկեցինք, թե ինչ ենք անելու ճամբարի ընթացքում և գրեցինք անհատական ուսումնական պլաները։ Հետո մենք իջանք բակ և խաղացինք ազգային «Հե՛յ խմբեր» խաղը։

Երբ եկանք դասարան, մենք ընդմիջում արեցինք, իսկ հետո սկսեցինք ծանոթանալ։

Ծանոթանալուց հետո մեզ ազատ ժամ տվեցին։

Ա՛յ այսպես անցավ առաջին օրը։

2-րդ օր

Երկրորդ օրվա սկզբում մենք գնացինք 3-րդ դասարանցիներին «Էջմիածին» երգը սովորեցնելու։

Հետո մենք գնացինք տարածքի աղբը հավաքելու, հետ եկանք դասարան և «UNO» խաղացինք։ Երբ վերջացրինք, մենք գնացինք բակ և խաղացինք «Հե՛յ խմբեր», «Աղջիկ փախցնոցի» և «Աքլորակռիվ» խաղերը։

Մեզ ազատ ժամ տվեցին, ինչից հետո մենք գրեցինք օրվա ամփոփումը և 2-րդ ճամբարյան օրը վերջացավ։

3-րդ օր

Երրորդ օրվա ընթացքում նախագծեր չենք ունեցել։

Սկզբում դասարանում ընդմիջեցինք՝ «UNO», «Լրտես» և «Մաֆիա» խաղալով։ Իսկ վերջում գնացինք 1-ին ջոկատ և նրանց հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Ես և իմ ընկերուհիները՝ Սոֆիյան և Հասմիկը, հասցրինք նաև երաժշտություն լսել և մի փոքր էլ պարել այդ երաժշտության տակ։
Ճամբարային օրվա վերջում մենք ամփոփում գրեցինք և գնացինք երկարօրյա։

4-րդ օր

Չորրորդ օրվա սկզբում մենք բարձրացանք վերնատուն։ Այնտեղ 12-րդ դասարանցիները մեզ պար սովորեցրեցին, որն ինձ ամար շատ հեշտ էր, հետո նրանք էլ մի պար պարեցին և մենք հետ գնացինք միջանցք, մեր դասարանի մոտ։ Այնտեղ մեզ հոլեր տվեցին և բաժանեցին խմբերի, սկսեցինք հոլերը պտտել։

Հետո գնացինք բակ, խաղացինք «Հե՛յ խմբեր» խաղը։ Վերադարձանք դասարան, «UNO», «Լրտես» և «Մաֆիա» խաղացինք, օրվա ամփոփում գրեցինք և գնացինք երկարօրյա։

5-րդ օր

Հինգերորդ օրվա ընթացքում շատ բաներ ենք արել, բայց ամենահետաքրքիրը այս երկուսն էին՝

Ընկեր Աչերը մեզ համար երաժշտություն միացրեց և ասաց, որ նկարենք, թե ինչ ենք պատկերացնում։ Ես նկարեցի Դաշտ, որով բադիկներ են քայլում։

Վերջում մենք ընկեր Սոնայի հետ շատ հետաքրքիր խաղ քաղացինք։ Պետք էր շապիկը մի ընկերից մյուսին հագցնել, բայց այնպես, որ փոխանցելուց այդ մարդկանց ձեռքերը բռնած լինեին։

Ա՛յ այսպես անցավ մեր արաջին շաբաթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *