Հ․ Ք․ Անդերսեն․ Լուցկիներով աղջիկը․ 4-9 հատվածներ

4. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
5. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
Տատիկը բարի էր և գեղեցիկ, իսկ հայրիկը չար ու անսիրտ։
6. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
Նոր տարին սկսվում է 00։00, գիշերը, և հեղինակը գրեց գիշերվա հեքիաթ։
7. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
Նրանք հարուստ էին և անտարբեր աղջկա հանդեպ։
8. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
Մենք հասկացանք, որ փոքրիկ բաները կարող են մեծ արժեք ունենալ։
9. Պատասխանեք հարցերին

  •  Ի՞նչ գույնի էր պատմվածքը
    Պատմվածքը կապույտ և մոխրագույն էր։
  • Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Պատմվածքը կարդալիս ես տխրություն զգացի։
  • Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը։
    Այս պատմվածքը կունենար դառը համ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *