Ճանաչում ենք կրթահամալիրի դպրոցները․ քոլեջ

Հայրենագիտության ընտրության խմբով գնացինք քոլեջն ուսումնասիրելու։ Մեզ ասացին, որ քոլեջ կարող ենք գնալ իններորդ դասարանից։ Սկզբում մտանք բուսաբուծության լաբորատորիա, այնտեղ շատ հետաքրքիր էր, քանի որ այնտեղ կային բազմաթիվ բույսեր և կենդանիներ։

Հետո մենք գնացինք քայլելու ամբողջ քոլեջով։ Մենք տեսանք գինեգործներին։ Այնտեղի հոտը շատ հաճելի էր ինձ համար, բայց իմ ընկերուհուն՝ Հասմիկին այն այնքան էլ դուր չեկավ։

Նաև եղանք կարի լաբորատորիայում, և ես մտածեցի, որ կուզեի այնտեղ ընդունվել, երբ դպրոցն ավարտեմ։

Մենք անցանք վերնատնով, իսկ տղաներից շատերը մի մեծ փայտե աթոռ նկատեցին, որը շատ նման էր թագավորի գահին։

Վերջում մենք տեսանք հին մանկական օրորոց, որի վրա չարխափաններ էին կախած։

Մենք 3․1(այժմ՝ 5․1) դասարանով գնացել էինք քոլեջ, որպեսզի մեզ համար էկո պայուսակներ կարենք։ Իմ էկո պայուսակը ես մինչև հիմա օգտագործում եմ, այն շատ հարմար է։

Նաև ես այնտեղ եղել եմ, երբ բնագիտության ընտրությամբ խմբում էի, մենք օգնում էինք բուսաբուծության լաբորատորիայի ուսուցիչներին։

Ինձ դուր եկավ մեր դեպի քոլեջ ճամփորդությունը, կուզեի այնտեղ նորից գնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *