Հ․ Թումանյան․ Սասունցի Դավիթը․ 5-7 հատվածներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    մըժեղ – մլակ
    եթիմ – որբ
    կոծել – ողբալ
    կոռ – կեռ ծայրով հովվական գավազան
    կաղկանձ – վնգստոց
    մեյդան – կենտրոն
    խալխ – ժողովուրդ
    ջուխտ – երկու
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
    հացակեր – հաց + ա + կեր – բարդ բառ
    ոտնաման – ոտք + աման – բարդ բառ
    գառնարած – գառ + արածել – բարդ բառ
    աննման – ան + նման – ածանցավոր բառ
    անհամար – ան + համար – ածանցավոր բառ
    սրտաճաք – սիրտ + ա + ճաք – բարդ բառ
    լուսամուտ – լույս + ա + մուտք – բարդ բառ
    գառնատեր – գառ + ա + տեր – բարդ բառ
    լեղաճաք – լեղ + ա + ճաք – բարդ բառ
    հորեղբայր – հոր + եղբայր – բարդ բառ
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    «Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…» – Բոլորի ուզածները կատարել
    «Վայրի գազաններ բըներից փախան,
    Քարեքար ընկան, դատարկուն եղան։»
    – Վայրի գազանները ցաքուցրիվ եղան
  4. Ինչո՞ւ Ձենով օհանը որոշեց Դավթին գառնարած դարձնել։
    Ձենով Օհանը որոշեց Դավթին գառնարած դարձնել, որովհետև նրա կինը բողոքում էր։
  5. Հաջողե՞ց Դավիթը գառնարածի աշխատանքը, պատասխանդ պատճառաբանիր։
    Ոչ, քանի որ նա վայրի գազաններին գառներից չի տարբերում։
  6. 1-4-րդ հատվածների համեմատ 5-7-րդ հատվածներում Դավիթին բնութագրելիս որևէ բան կփոխե՞ս, ինչո՞ւ։
    Ոչ, չեմ փոխի, որովհետև նրա բնավորությունը չի փոխվել։
  7. Ի՞նչ գործ դու կտայիր Դավթին, որ կարողանար հաջող կատարել։
    Ես նրան կուղարկեի շինարարներին օգնելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *