Հ․ Թումանյան․ Սասունցի Դավիթը․ 1-4 հատվածներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    զարմ-սերունդ
    դյուցազուն-դյուցազն
    հռչակ-համբաավ
    ահարկու-սարսափելի
    կորյուն-առյուծի ձագ
    ավանդել-հանձնել
    շվաք-ստվեր
    խարջ-հարկ
    դուշման-թշնամի
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
    անվեհեր-ան+վեհեր-ածանցավոր
    անահ-ան+ահ-ածանցավոր
    մեծազոր-մեծ+ա+զոր(ք)-բարդ
    անհաղթ-ան+հաղթ(ել)-ածանցավոր
    գլխաբաց-գլուխ+ա+բաց-բարդ
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    աշնան օրերը-մոտենում է մահը
    սև հողին կերթամ ես գերի-կմահանամ
    միտք էր անում-մտածում էր
    Իր կամքը լինի-թող նրա որոշածով լինի
    Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
    Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
    Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք
    ։ – Մենք չենք կարող չմեռնել, բայց եթե ժառանգ ունենանք, նրանով մեզ կճանաչեն։
    Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։ – Հարձակվեց Սասունի վրա։
    թուր չառնի իմ դեմ – չհարձակվի ինձ վրա
  4. Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։
    Ձենով Օհանը վախկոտ է, քանի որ վախից հանձնվեց Մսրա Մելիքին։
    Դավիթը քաջ է ու համառ։
    Մսրա Մելիքը գոռոզ է և մի քիչ վախկոտ, քանի որ վախենում էր Մհերից, բայց երբ Մհերը մահացավ նա գոռոզացավ։
  5. Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։
    Դավիթը հրաժարվեց անցնել թրի տակով, քանի որ Մելիքը նրա թշնամին էր, և Դավիթը կուզեր նրա հետ կռվել։
  6. Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կինը Դավիթի ծնվելուց հետո մահացան։
    Իմ կարծիքով Առյուծ Մհերն ու նրա կինը մահացան Դավիթի ծնվելուց հետո, քանի որ աստված որոշել էր, որ նրանք պետք է իրենց կյանքը տան, որ ժառանգ ստանան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *