Իմ կազմած ինքնաստուգման թեստը

  1. 31540, 36265, 46583, 229698, 623120 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
  2. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․
    1929*6
  3. Հաշվիր գումարը՝ գումարումը փոխարինելով
    բազմապատկումով՝
    29+29+29+29+29+29+29+29+29+29+29=
    66+66+66+66+66+66+66+66+66+66+66+66=
  4. A(123) , B(456) և C(789) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։
  5. A(333) , B(666) և C(999) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։
  6. Հայտնի է, որ |AB|=6 դմ, |BC|=15 դմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։
  7. Հայտնի է, որ |AB|=156 մ, |BC|=965 մ։ Գտեք AC հատվածի երկարությունը։
  8. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 99-ի բաժանելիս։
  9. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 86000-ի բաժանելիս։
  10. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(666) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:
  11. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(66) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *