Իմ հայրենագիտական ամառը

Այս ամառ ես եղել եմ Արատեսում, Դիլիջանում և Աղվերանում:

Արատեսի ճամբարը գտնվում է Վայոց ձորի մարզում: Ճամբար գնացել էինք ընկեր Սոնայի, ընկեր Աչերի և ընկեր Անիի հետ: Ինձ հետ նաև եկել էր իմ ընկերուհին՝ Սոֆիան։ Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք միասին:

Դիլիջանը գտնվում է Տավուշի մարզում: Իմ ընտանիքի, մորաքույրներիս, զարմիկներին և զարմուհիներիս հետ գնացել էինք Դիլիջան. մեծերը տուն էին վարձել, որում կար լողավազան։ Ես և իմ քույրիկը(զարմիկը) քնում էինք նույն սենյակում և շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Օգոստոսի 19-ից 26-ը մենք ընտանիքով գնացել էինք Աղվերան՝ Cristal resort հյուրանոց։ Աղվերանը գտնվում է Կոտայքի մարզում։

Հյուրանոցի կողքը կար հրաշալի բարդիների պուրակ։ Ես և մայրիկս հաճախ էինք այնտեղ զբոսնում և զրուցում։

Հյուրանոցին կից կար նաև անտառ, որում մենք փոքրիկ քայլարշավ արեցինք։ Շատ գեղեցիկ ծառեր և ծաղիկեր տեսանք։

Սենյակի պատշգամփից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում, որն ավելի էր գեղեցկանում մայրամուտի ժամանակ։ Ես հաճախ էի առավոտյան և երեկոյան նստում այնտեղ և հիանում սարերի գեղեցկությամբ։

Առավոտյան՝ նախաճաշից հետո և երեկոյան՝ ընթրիքից առաջ և հետո ես և մայրիկս զբոսնում էինք հյուրանոցի տարածքում, հաճախ գնում էինք զբոսնելու բարդիների պուրակի մոտ։ Վերջին օրը մենք գնացինք ինչ-որ գետակի մոտ, որի քչքչոցը մինչև հիմա իմ ականջներում է։

Հյուրանոցում կար մի մեծ լողավազան, որրում մենք լողում էինք ցերեկվա ժամերին։ Քանի որ ես լողալ եմ սովորել, ինձ համար ավելի հետաքրքիր էր լողալ խորը մասում։

Ազատ ժամանակ նաև խաղում էինք տարբեր սպորտային և ժամանցային խաղեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *