Ամենալավ մարդը

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  1. Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Ինձ պատմությունը դուր եկավ, որովհետև Պրիմոն շա՜տ լավ մարդ է։
  2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինն է, քանի որ ամենաառաջինը միշտ վատ մարդիկ են։
  3. Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    Կա մի լավ մարդ։ Նրա անունը Պրիմո է։ Նրա անունը թարգմանվում է Իտալերենով առաջին, և նա միշտ ամենաառաջինն է։ Նա ամենաառաջին լավ մարդն էր, ամենաառաջին խելացին և բարի մարդը։ Ու բոլորը նրանից հետո էին ամեն ինչ անում։ Ամենավերջինը գողություն են արել, վատ բան են արել և այլն․․․։
  4. Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Պատմության մարդը որոշել էր լինել ամենաառաջինը որովհետև նրա անունը իտալերենով թարգմանվում է առաջին։
  5. Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Լացյակ։ Նա միշտ պետք է լաց լինի։
    Տնքան։ Նա միշտ պետք է լինել տնքացող։
    Ուրախյակ։ Նա միշտ պետք է ուրախ լինի։
    Լրջյակ։ Նա միշտ պետք է լուրջ լինի։
    Ջրյակ։ Նա միշտ պետք է ջրիկ լինի։
    Խելացյակ։ Նա միշտ պետք է լինի խելացի։
    Թագուհյակ։ Նա միշտ պետք է լինի թագուհի։
  6. Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
    Հղումը

    7.Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածե
  1. Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Ոչմեկ չեր իմանա ճիշտը։
  2. Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Ոչմեկ չեր հաղթի։
  3. Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Շները կստողծ էին ավելի շատ բաներ քքան մենք։
  4. Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Բոլորը կվախենաին քեզնից։
  5. Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Բոլորը կիմանաին նրա գախտնիքները։
  6. Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Ոչմեկ չեն կռվի։
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Համով չէր լինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *