Ի՞նչ պատահեց, երբ գողացան Ամանորը

Կար, չկար մի չար պապիկ կար։ Նրա անունն էր Վատապապ։ Նա Զմեռ պապիկի ճիշտ հակառակն էր՝ չար էր և չէր սիրում երեխաներին։ Մի օր, նա որոշեց գողանալ Ամանորը և դրանով փչացնել բոլորի տոնը: Նա գիշերը գնաց և գողացավ բոլոր լույսերը, տոնածառները և նվերները։ Առավոտյան երեխաները արթնացան և տեսան, որ Ամանորը գողացել են։ Շատերը սկսեցին լաց լինել, բայց մի երեխաների խումբ որոշեց հետ բերել Ամանորը։ Այդ խմբում էին՝ Լուիզան, Դանիելը, Ջորդանը և Փիթրը։ Լուիզան ասաց․

– Բայց ինչպե՞ս ենք մենք հետ բերելու Ամանորը, չէ՞ որ մենք անգամ չգիտենք ո՞վ է այն գողացել։

– Ինձ պապիկը մի լեգենդ է պատմել, կուզե՞ք պատմեմ,-ասաց Ջորդանը։

Բոլորը համաձայնեցին, և Ջորդանը սկսեց պատմել․

– Մի ժամանակ, կար մի պապիկ, անունը՝ Վատապապ։ Նա չէր սիրում երեխաներին և հաճախ էր նրանց տոները փչացնում։ Ասում են, որ նա մինչև հիմա ապրում է, վատություն անելով բոլոր երեխաներին։ Իմ կարծիքով հենց նա է գողացել Ամանորը։

– Ես համաձայն եմ Ջորդանի հետ,-ասաց Դանիելը,-եթե Վտապապը հիմա ողջ է, նա շատ հանգիստ կարող էր գողանալ Ամանորը։

– Բայց որտե՞ղ է նա,-հարցրեց Լուիզան։

– Ձմեռ պապին հակառակ, նա ապրում է թաց և զզվելի անտառներում, որտեղ հաճախ անձրևներ են լինում,-ասաց Ջորդանը և երեխաները ջանապարհ ընկան։

Նրանք քայլում էին թաց անտառով, երբ շատ անսպասելի Ջորդանը տեսավ մի փայտե տնակ․

– Սա հենց այն տնակն է, որը ինձ ցույց էր տվել պապիկը։

Ջորդանը մոտեցավ և թակեց դուռը։ Երկար սպասելուց հետո դուռը բացեց Վատապապը․

– Ինչ է ձեզ պետք, զզվելի երեխաներ։

– Հետ տվեք մեր Ամանորը,-ասացին բոլոր երեխաները միասին,-եթե տաք, մենք ձեզ կօգնենք ձեր տունը կարգի բերել։

– Լա՜վ, բայց եթե չօգնեցիք, գողանալու եմ ու էլ չտամ։

Վատապապը հետ տվեց այն, ինչ գողացել էր, իսկ երեխաները նրան օգնեցին տունը հավաքել և զարդարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *