Եղևնին և Փիթր Ջոնսը․ Մաս առաջին

Կար-չկար մի շատ բարի և ընկերասեր եղևնի կար: Նա ապրում էր մի շատ գեղեցիկ անտառում, բայց այնտեղի բնակիչները չար էին և չէին ուզում եղևնու հետ ընկերություն անել։ Նա շատ էր սիրում խաղալ և ուզում էր ունենալ ընկերներ, որ նրանց հետ խաղա։ Հենց այդ ժամանակ անտառ մտավ մի ճամփորդ։ Նա շրջում էր անտառներով և ֆոտոներ անում։ Եղևնին մտածեց, որ նա կարող է այդ մարդու հետ ընկերանալ։ Շատ անսպասելի այդ ճամփորդը պտտվեց եղևնու կողմը․

– Ողջու՛յն։ Ես Փիթր Ջոնսն եմ։

– Իսկ ես եղևնին եմ։ Կընկերանա՞ս ինձ հետ,-ասաց եղևնին։

– Լավ, իսկ ինչու՞ դու մյուս եղևնիների հետ ընկերություն չես անում,-ասաց Փիթրը։

– Նրանք վատն են և չեն ուզում ինձ հետ ընկերություն անել։

Այդ օրվանից, Եղևնին և Փիթրը շատ լավ ընկերներ էին, նևանք իրար հետ խաղում էին և խոսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *