Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
    4х30=120
    120-30=90 
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
    1կգ+500գ+200գ=1կգ 700գ 
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 3, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
    10×202=2020
    2020+3=2023
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
    500+150=650գ
    300+500+650=2450գ=2կգ 450գ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
    89:7=12
    թոռ՝ 12
    տատիկ՝ 5
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800:7=400
    9×400=3600
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 3-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2022։
    3+2020=2023
    2023+2022
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    100-6=94
    94: 2=47
    47+6=53
    տղաները՝ 53
    աղջիկները՝ 47
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
    180: 20=9
    9×2=18
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    3×60=180
    180: 4=45
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

    6 հոգի տոնածառը զարդարում են 4 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 3 հոգին, եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

    Աննան  տոնածառի 4 խաղալիքի համար վճարեց 1200 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 7 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

    Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 26 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 4 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *