Լեզվական աշխատանք

Առաջադրանքներ

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ն դառնում է ի)
անեծք-անիծել (ե-ն դառնում է ի)
դեմ/ք/-դիմանկար (ե-ն դառնում է ի)
վրեժ-վրիժառու(ե-ն դառնում է ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ծնունդ, հաշիվ, հույն – Հունաստան։

բուրդ-բրդոտ

սիրտ-սրտիկ

կույր-կուրանալ

ծնունդ-ծննդյան

հաշիվ-հաշվել

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր, երգչախումբ, մեղվապահ, շնաձուկ, մրգատու։

Թխահեր-թուխ+ա+հեր

Երգչախումբ-երգ+ա+խումբ

Մեղվապահ-մեղու+ա+պահ

Շնաձուկ-շուն+ա+ձուկ

Մրգատու-միրգ+ա+տու

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր – ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ – սիրառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/-տնաքանդ
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս- հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան- (ի-ն սղվում է)

միրգ-մրգատու-(ի-ն սղվում է)

կաղին-կաղնի-(ի-ն սղվում է)

որդի-որդյակ-(ի-ն դառնում է յ)

կռիվ-կռվել- (ի-ն սղվում է)

խիղճ-խղճալ- (ի-ն դառնում է գաղտնավանկի ը)

կծիկ-կծկել- (ի-ն սղվում է)

կոշիկ-կոշկեղեն- (ի-ն սղվում է)

նկարիչ-նկարչություն- (ի-ն սղվում է)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *