Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք դասարանով գնացել էինք Ապարանի ջրամբար: Սկզբում մենք մի քիչ քայլեցինք և հասանք անտառ: Անտառում նախաճաշեցինք և գնացինք ծաղիկ քաղելու:

Լի՜քը ծաղիկ հավաքեցինք, հետո դրանցով ծաղկեպսակներ հյուսեցինք:

Հետո լի՜քը վազվզեցինք, խաղացինք և բարձրացանք սարը` Համբարձման տոնը նշելու:

Հետո մի քիչ էլ քայլեցինք, նստեցինք և ընկեր Սոնան մեզ լիքը բան պատմեց:

Ինձ այս ճամփորդությունը շա՜տ դուր եկավ: Երանի՜ հաջորդ ճամփորդությունը շուտ գա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *