Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք դասարանով հինգշաբթի օրը՝ 31.03.2022, գնացել էինք Աշտարակ: Իհարկե, չորեքշաբթի օրը ես հավաքեցի իմ ուսապարկը : Հաջորդ օրը մենք նստեցինք ավտոբուս և գնացինք Աշտարակ: Առաջինը մենք գնացինք Սբ. Մարինե եկեղեցի: Այնտեղ երգեցինք <<Հայր մեր>> երգը և դուրս եկանք:

Հետո մենք նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճամփորդությունը:

Գնացինք շոկոլադի գործարան: Այնտեղ մեզ ցույց տվեցին հետաքրքիր տեսանյութ շոկոլադի մասին,

ցույց տվեցին, թե ինչպես են պատրաստում շոկոլադը,

և մենք ինքներս փաթեթավորեցինք շոկոլադը:

Հետո մենք բարձրացանք Սբ. Կարմրավոր եկեղեցի: Եկեղեցուց հետո մենք գնացինք և գետակի մոտ լի՜քը խաղացինք:

Հետո բարձրացանք Սբ. Սարգիս եկեղեցի և հեռվից տեսանք Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր և Սբ. Մարինե եկեղեցիները: Իսկ հետո լի՜քը տպավորություններով նստեցինք ավտոբուսը և վերադարձանք Երևան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *