Խուլ այծերը ;)

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը դես – դեն ընկան, ման եկան, չգտան: Հանդիպեցին մի խուլ հյուսիսային եղջերուի և հարցրին նրան.

– Չե՞ս տեսել մեր պառավին:

– Ես չեմ սպանել ձեր պառավին, – պատասխանեց հյուսիսային եղջերուն, – ես ա՜յն կողմում էի:

Այծերը կարծելով, որ հյուսիսային եղջերուն ցույց է տալիս պառավի տեղը, ասացին.

– Շնորհակալ ենք, որ մեր պառավի տեղն ասացիր, եթե նրան գտանք կտանք քեզ մեր կաթը:

Այծերը գնացին հյուսիսային եղջերոիւ ցույց տված կողմը, գտան պառավին, գնացին տուն, պառավին թողեցին այնտեղ, հետ եկան հյուսիսային եղջերուի մոտ և իրենց կաթը դույլերով հրեցին դեպի նա:

Հեղինակ՝ Նռանե Անտոնյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *