Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարյան ճամբարի ըթացքում մենք մասնակցել ենք հետեվյալ ստուգատեսների՝

Արտադրությանմբ ուսուցման ստուգատես
Արտադրությանմբ ուսուցման ստուգատեսի շրջանակում մենք Անուշ Դավթյանի հետ ասեղնագործել ենք կրծքազարդեր։

Հանրակրթական դիջիթեք
Հանրակրթական դիջիթեքի շրջանակում մենք Գրետա Բակունցի հետ ստեղծել ենք դիջիթեքի լոգո, Ես լոգոն ստեղծել եմ «Canva» ծրագրով։Քոլեջի սովորողները սովորող-սովորեցնող նախագծով այցելել մեզ և սովորեցրել են «Canva» ծրագիրը, այդ  ծրագրով սովորել եմ պատրաստել լոգոներ։Մենք 3-րդ դասարանցիներին սովորեցրել ենք «Quizizz» ծրագիրը։

Ազգագրական փառատոն
Ազգագրական փառատոնի շրջանակում մենք պատրաստել են հայկական ավանդական գաթա՝ Աննա Վարոսյանի հետ։Մենք սովորել ենք հայակական ազգային խաղերից՝ հոլ պտտել։

Բնագիտատեխնիկական ստուգատես
Ընկեր Շուշանի հետ բնագիտական փորձեր ենք կատարել։Խաղացել ենք կառուցողական խաղեր։

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում մենք գնացել ենք սահադաշտ։

Մարմնամարզական ստուգատես

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Աննայի հետ կատարեցինք մարզական ստուգատես, իսկ հետո մեզ մոտ եկավ ընկեր Հայկուհին և սովորացրեց կառատեի հնարքներ ։ Նաև մենք խաղացել ենք եստաֆետային խաղեր՝ ընկեր Աննայի հետ։

Ունեցել ենք նաև ձիավարություն, գնացել ենք հյուսիսային դպրոց քանդակի։ Այնտեղ մենք կավից պատրաստել ենք տարբեր էլեկտրոնային սարքեր։

Գնացել ենք հարավային դպրոց, այնտեղ համագործակցային նախագծով կատարել ենք թարգմանություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *