Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դուրս գրիր։
    մըշակ-երկրագործ
  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։շ
    Հավը խոսեց երեք բերան-աքաղաղը երեք անգամ ծուղրուղու՜ կանչեց։
    Խավարն անցավ գիշերային-գիշերն անցավ
    Աշխարհ լցվեց լույս ու բարին-Առավոտն եկավ
    Ժիր մըշակի երգը հանդում-Ուրախ երկրագործը
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    մըշակ-մը-շակ
    զրնգալ-զը-րըն-գալ
    պայծառ-պայ-ծառ
    ծուղրուղու-ծու-ղրու-ղու
    աղմուկ-աղ-մուկ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Աքաղաղը ծուղրուղու է կանչում, եկել է առավոտը, զարթնելու ժամանակն է։ Գիշերն վերջացավ, լույսը բացվեց։ Գյուղում աղմուկ է և շատ լավ հոտեր են գալիս։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում մարդկանց արթնացնում է աքաղաղի կանչը, իսկ քաղաքում զարթուցիչը։ Գյուղում մարդիկ առավոտյան արթնանում են և գնում են արտում գործ անելու, իսկ քաղաքւմ գնում են աշխատանքի։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես ամենաշատը սիրում եմ երեկոն, որովհետև երեկոյան լինում է մայրամուտ:
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած-արթուն
    բացվել-փակվել
    խավար-լույս
    լցնել-թափել
    բարի-չար
    աղմուկ-լռություն
    պայծառ-մութ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *