Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում

1․Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:

սկիզբ՝ 9:00

վերջ՝ 15:00

բարձր՝ 2ժ 45ր

15 – 9 = 6

6ժ – 2ժ 45ր = 3ժ 15ր

2.  Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 

1)6×10=60

2)20-10=10

3)6:2=3

4)3×10=30

5)60+30=90

3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:

1)20 + 22 = 42

2) 42: 2 = 21

3) 21 + 3 = 24

4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:

1)9 – 4 = 5

2) 9 + 5 = 14

3) 17 – 14 = 3

5.  Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։

պատասխան՝ 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *