Չարաճճի աշնան քամի

Լինում է, չի լինում, մի քամի է լինում: Այդ քամու անունը Ճերմակիկ է լինում: Ամեն աշուն նա պարահանդես է կազմակերպում և կանչում է բոլոր տերևներին: Ճերմակիկը հերթով գնում, շրջում է ծառերի մոտով և ասում է տերևներին.

– Տերևնե՛ր, հագեք ձեր գեղեցիկ շորերը և եկեք իմ հետևից, ես կտանեմ ձեզ իմ պարահանդեսին:

Տերևները այդպես էլ անում են: Գցում են կանաչ շորերը և հագնում են կարմիր, ոսկեգույն, նարնջագույն, ծիրանագույն և դեղին շորեր: Շարք են կանգնում Ճերմակիկի հետևից և գնում պարահանդես: Պարահանդեսն արեցին անտառում, որտեղ արդեն բոլոր ծառերը մերկացել էին: Պարահանդեսի ժամանակ բոլորն էլ ուրախանում էին: Ճերմակիկը սուլում էր, իսկ տերևները և ծառերը պարում էին: Մեկ էլ հանկարծ անտառում մի թույլ խշշոց լսվեց: Քիչ անց թփից դուրս թռավ վագրը: Պարահանդեսը իսկույն դադարեց և տերևները արագ – արագ մագլցեցին ծառերի վրա, որ փրկվեն, բայց Ճերմակիկը մնաց իր տեղում կանգնած: Նա ուսումնասիրում էր վագրին: Երբ հոգնեց տեղում կանգնելուց և լուռ մնալուց, հարցրեց վագրին. 

– Բարև՛, քո անունն ի՞նչ է:

– Իմ անունը Վագրագոռ է, – ասաց Վագրագոռը, – իսկ քո անունն ի՞նչ է:

– Իմ անունը Ճերմակիկ է: Արի՛ ընկերանանք:

– Արի՛:

Այդ օրվանից Ճերմակիկը և Վագրագոռը սկսեցին ընկերություն անել: Ամեն օր Ճերմակիկը նախ մի լավ քամի էր անում, իսկ հետո գնում անտառ՝ Վագրագոռի հետ խաղալու: Դրա համար էլ մարդիկ հաճախ Ճերմակիկին անվանում էին չարաճճի աշնան քամի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *